Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց․ Տեսչական մարմիններ (տեսանյութ)

Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները:

Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները  մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված վերահսկողության արդյունքում  հայտնաբերված  իրավախախումների համար կազմվել է 3 վարչական արձանագրություն: 

 Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները առաջիկա օրերին ևս կշարունակեն մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության   նկատմամբ վերահսկողությունը: