A
A
Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։