Բացել լրահոսը Փակել լրահոսը
210821YerevanHandipumHK-ner
A A
Պաշտոնական

Պատերազմի պատճառով տեղահանված արցախցիների համար նոր ծրագրեր են նախատեսվում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Հանրապետության նախագահը լսել է ՀԿ-ների ներկայացուցիչների՝ թեմային առնչվող դիտարկումներն ու առաջարկությունները, խոստացել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։