Բացել լրահոսը Փակել լրահոսը
16295341108114
A A
Պաշտոնական

Չինաստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ Գերազանցություն, Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ:

Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան: Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում:

Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն