Բացել լրահոսը Փակել լրահոսը
51388
A A
Պաշտոնական

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան 70-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, արևշատություն ու ամենայն բարիք: