Բացել լրահոսը Փակել լրահոսը
1629108026-საველე-ჰოსპიტალი-1
A A
Հասարակություն

Վրաստանում բացվել է կորոնավարակակիրների համար առաջին դաշտային հիվանդանոցը

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն ասում է, որ իրենց մոտ գտնվող հիվանդները միջին ծանրության են: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգողը նշում է, որ լուսադեմին ինը հիվանդ է տեղափոխվել իրենց մոտ:

«Հիվանդները միջին ծանրության են: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, թթվածնից կախված: Հիմնականում, դելտա շտամ է: Միջին տարիքի կանայք և տղամարդիկ են: Նրանք այստեղ կմնան ըստ իրավիճակի:

Մենք լիովին պատրաստ ենք, հիվանդները տեղափոխվում են փուլերով: Բուժանձնակազմը տարբեր կլինիկաներից է, այդ թվում՝ բժշկական համալսարանի ուսանողներ», – ասել է Ռևազ Կուճուխիձեն:

Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան ասաց, որ երեկ երեկոյան անհրաժեշտ է դարձել գործի դնել դաշտային հոսպիտալը: Կարծում ենք, պացիենտը դաշտային հոսպիտալում երկու-երեք օրից ավելի չի մնա, այնուհետև նրան կտեղափոխենք կովիդ-հյուրանոց կամ այլ հիվանդանոց, որը անհրաժեշտ կլինի նրա կառավարման համար», – ասաց Գաբունիան: