Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայաստանը մեկ բառով․ «Ջերմություն, կարեկցանք, հոգի» (տեսանյութ)

 

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի» 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում:

«Ինչու հենց Տավուշը, քանի որ մեր սահմանը պահող դարպասներից մեկն է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի համահիմնադիր Աննա Կարապետյանը և հավելեց, որ ամառային վերջին օրերին երևանցիները կարող են մասնակցել գեղեցիկ մշակութային միջոցառումների։

Oգոստոսի 14-ից 29-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, հանդիպումներ անվանի կինոգործիչների, արվեստագետների հետ, նաև թատերական ներկայացում։ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա «Անուշ» ներկայացմամբ։

Այսօր՝ «Ֆրեսկո»-ի երևանյան բացման միջոցառումից առաջ, հանդիպմանը ներկա էին փառատոնի մասնակից «երեք լարի հանճարը»՝ վիրտուոզ երաժիշտ Ալեքսեյ Արխիպովսկին և լուսանկարիչ, լրագրող Դմիտրի Բրիկմանը։

Վերջինիս խոսքով «Ֆրեսկո»-ն կարելի է անվանել բարության փառատոն։

«Ես մի ծրագիր էի պատրաստում և հարցերից մեկն էր՝ «անվանիր քո կյանքը մեկ խոսքով»։ Երուսաղեմի հայ առաքելական եկեղեցու  հոգևորական Հայր Սամվելը պատասխանեց․ «նայել դեպի ապագա և հույս»։ Սրանք, կարծում եմ, հենց այն խոսքերն են, որ հարկավոր են յուրաքանչյուրիս, մերօրյա անհասկանալի և բարդ ժամանակներում»։

«Ա1+»-ի հարցին, թե այդ դեպքում ինչպես մեկ բառով կարելի է բնութագրել Հայաստանը՝ ներկա հյուրերը պատասխանեցին․

«Ջերմություն, կարեկցանք, հոգի»