Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք:
 
Ունենք 293 առողջացած, 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է: