Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 20.08.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» պարտվեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսին». Եվրոպայի լիգա (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» պարտվեց շոտլանդական «Ռեյնջերսին» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում:

Գլազգոյում կայացած խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ, չնայած նրանք երկրորդ խաղակեսն անցկացրին 10 ֆուտբոլիստով (հանդիպման 43-րդ րոպեին կիսապաշտպան Ջոն Լուստրամը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից): Միակ գոլը 67-րդ րոպեին խփեց «Ռեյնջերսի» կոլումբիացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը:

Թիմերի պատասխան խաղը կկայանա օգոսոտոսի 26-ին, Երևանում: Հաղթողը կմտնի Եվրոպայի լիգայի, իսկ պարտվողը` Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլ: