Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմային» օգնեց հաղթել թուրքական թիմին Կոնֆերենցիայի լիգայում (տեսանյութ)

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հաղթանակով մեկնարկեց մրցաշրջան-2021-22-ը:

Այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական ակումբը Թուրքիայում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Տրաբզոնսպորին»: Խաղի 55-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին բացեց հաշիվը: Տասը րոպե անց տանտերերը ետ բերեցին այդ գնդակը: Հանդիպման 81-րդ րոպեին «Ռոմայի» նորեկ Էլդոր Շոմուրադովն անկյունային խաղարկումից հետո խփեց խաղի վճռական գոլը:

Հենրիխ Մխիթարյանը առաջին խաղակեսի 25-րդ րոպեին նույնպես գրավեց թուրքական թիմի դարպասը, սակայն մինչ այդ հանդիպման մրցավարը ձեռքով խաղ էր արձանագրել և այդ գոլը չհաշվեց: Մեր ֆուտբոլիստը 82-րդ րոպեին փոխարինվեց:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 26-ին, Հռոմում: Մինչ այդ «Ռոման» Իտալիայի առաջնության 1-ին տուրում կընդունի «Ֆիորենտինային»: Այդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 22-ին: