Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess elina 19.08.
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարն է

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ վրացուհի Բելա Խոթենաշվիլու նկատմամբ: Նա վաստակեվ 8 միավոր և հավասարվեց միանձյա առաջատար Յուլյա Օսմակին: Երեք շախմատիստուհի ունի 7,5-ական միավոր: 

Մեր մյուս շախմատիստուհիներից համեմատաբար հաջող է հանդես գալիս կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, որը 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և այժմ բաժանում է 10-րդ հորիզոնականը:  Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով 35-րդն է աղյուսակում, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը` 5-ականով բաժանում են 53-54-րդ տեղերը:

Վերջին` 11-րդ տուրը, տեղի կունենա օգոստոսի 20-ին: Էլինա Դանիելյանը քանի որ արդեն խաղացել է Յուլյա Օսմակիհետ, ուստի եզրափակիչ տուրում նա ոսկե մեդալը կվիճարկի իրեն հետապնդողներից մեկի հետ խաղում: