Բացել լրահոսը Փակել լրահոսը
611e1f38e7def61d845ca98e
A A
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․Դանիելյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները

Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրը։ 2-րդ հորիզոնականում ընթացող Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Յուլյա Օսմակի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ տոնեցին, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվեց։ 9-րդ տուրից հետո աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Յուլյա Օսմակը, Էլինա Դանիելյանը 7 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Աննա Սարգսյանը 6 միավորով գտմվում է 11-րդ հորիզոնականում։
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։