Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուժեղացված ծառայություն՝ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում. ոստիկանները կանգնեցնում և ստուգում են ավտոմեքենաները

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը:

Ոստիկանության դիմակավորված ծառայողները մեքենաներն են կանգնեցնում ու ստուգում են։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են գտել՝ դեռ պարզ չէ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի ամբողջ տարածքում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։