Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին` հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշեց, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Հակոբ Արշակյանն ընդգծեց բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ փոխայցերի կարեւորությունը: Կողմերն անդրադարձան երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվեցին հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ օդային կապի գործարկման վերաբերյալ: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ խորացման գործում: