Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․
 
Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը:
Ծրագրում ընգրկված է 28 փողոց։
 
✅ Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով:
✅ Բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով:
Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝
Սայաթ Նովա, Մ. Բաղրամյան, Կոմիտասի, Մյասնիկյան, Աճառյան պողոտաներ, Հերացի, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան փող. Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան,Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Արգիշտի, Տ. Մեծ պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ, Խորենացի փողոցները: