Բացել լրահոսը Փակել լրահոսը
562x316 rus
A A
Բիզնես

Միայն UCOM-ում՝ բացառիկ գնով ONEPLUS NORD N100 սմարթֆոն+3 ամիս անվճար LEVEL UP 2700 ներառումներ+գեղեցիկ համար

Մինչև սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել Oneplus Nord N100 սմարթֆոնը բացառիկ գնով՝ ամսական վճարելով ընդամենը 2500 դրամ: Կանխիկ գնման դեպքում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 90 000 դրամով։

Սմարթֆոնի հետ առաջարկվում է գեղեցիկ համարով նոր SIM-քարտ, ինչպես նաև Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից 3 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Oneplus Nord N100 սմարթֆոնն իր դասի մեջ ամենաարագն է, դրա տեխնիկական հնարավորություններն առավելագույնս նվազեցնում են մարդու աչքերի վրա հոգնեցնող ազդեցությունը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Level Up 2700-ով բաժանորդները կստատնան 450 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ ծավալով շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև անսահմանափակ կօգտվեն 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Viber-ը, WhatsApp-ը, Messenger-ը, Telegram-ը և այլն: