Բացել լրահոսը Փակել լրահոսը
239224358_463486655201361_3541128604865965897_n
A A
Պաշտոնական

Այս գիշեր բուժում կստանան Նոր Նորքի մի քանի փողոցների բույսերը․ խնդրվում է փակ պահել պատուհանները

Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00-ը, աշխատանքներ կիրականացվեն Մոլդովական, Թոթովենց փողոցներում և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում։
??
Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։
 
Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։