Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պառավաքար գյուղի «Վալտերի ֆերմա» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարի մոտ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի ՀՓԽ-ից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի «Վալտերի ֆերմա» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ ժամը 17:11-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։