Բացել լրահոսը Փակել լրահոսը
սևան
A A
Տնտեսություն Հասարակություն

Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելու նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Համաձայն նախագծի՝ Սևանից կիրականացվի հավելյալ ջրառ։

 

Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 64, «դեմ» 19, «ձեռնպահ» 1 պատգամավոր: