Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի դեպքով քննչականը քրեական գործ է հարուցել․ կատարվում է նախաքննություն

2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության  հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում  է նախաքննություն:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին