A
A
Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա․ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Գրում է Արման Թաթոյանը։
«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է նա: