Բացել լրահոսը Փակել լրահոսը
sexw3n6paidznjfuiogfdltklxqbwwvfuqogyztx
A A
Հասարակություն

Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարնների ցուցահանդես է բացվել։

Արա Գյուլերի մեկնաբանություններով 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։

Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։

Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։  Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողը հայտնի է  «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։

Գյուլերը իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։

Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել էՍտամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button