Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պայթյուն Մալաթիա շուկայի մոտ․ 4 վիրավորների վիճակը ծանր է․ լրացված

Օգոստոսի 16-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Րաֆֆու և Մալաթիայի փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է պայթյունից (պայթյունի պատճառն անհայտ է) վնասված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս Մ-ն (ծնված 1953 թ), Վ Վ-ն (ծնված 1955 թ), Ա Ս-ն (ծնված 1985 թ), Ս Ս-ն (ծնված 1982 թ) և Գ Ս-ն (ծնված 2018 թ) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։