Վահան Բադասյանի գործը հասել է դատարան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գործն արդեն դատարանում է։
Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին Դատական նիստի օրը, սակայն, դեռ նշանակված չէ։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ: Նա հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
Արցախյան պատերազմում լուրջ վիրավորում ստացած Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել էր փետրվարի 10-ին։
Իսկ այս տարվա մարտ ամսին Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։