Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Ծաղկալանջ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1200 հակ պահեստավորված անասնակեր

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:27-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկալանջ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 19:40-ին։ Այրվել է մոտ 1200 հակ պահեստավորված անասնակեր։