A
A
Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող ռադիոկայմի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող ռադիոկայմի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ։