Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Նախարարությունը՝ չպատվաստվածների ամիսը 2 անգամ թեստ հանձնելու մասին

ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ քաղաքացիների շրջանում ծագած հարցերի մասին հարցուպատասխանի տեսքով պարզաբանում է տարածել՝ 
 
Հարց.
 
Արդյոք կամավոր-պարտադրանք չէ, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել։
Պատասխան.
 
Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները կամավոր են։ Սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության վտանգավորությունն ու բարձր վարակելիությունը, առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։
 
Ուսուցիչներն ընդգրկված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբում։ Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծով որոշակի սահմանափակումներ առաջարկվում են, ոչ միայն ուսուցիչների, այլև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների և այլ անձանց համար: