Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Բախվել են «Opel Zafira», «Hyundai Elantra» և «Volkswagen Golf» ավտոմեքենաները

Օգոստոսի 12-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ բախվել են 3 ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա Թ), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա Բ) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա Մ) մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ Ա-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: