A
A
Փոստանջյանի ամուսնու մեքենան պայթեցնելու գործով դեռ մեղադրյալներ չկան
Աջակցիր «Ա1+»-ին«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ բժիշկ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Մեղադրյալներ դեռ չկան: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացրել է Զարուհի Փոստանջյանը։