Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Յոգայի ոլորտը Հայաստանում չի վերահսկվում՝ թերուս ուսուցիչը կարող է վնասել (տեսանյութ)

Երևանում 3 տասնյակից ավելի վայր կա, որտեղ կարելի է զբաղվել յոգայով, սակայն ոլորտն առ այսօր չի վերահսկվում։ Դասավանդել կարող են բոլորը՝  անկախ փորձառությունից  և հավաստագրված լինելուց։ Սա խնդիր է՝  ասում  են մասնագետները, քանի որ թերուս ուսուցիչը կարող է ոչ թե օգնել, այլ՝ վնասել։

«Սամադհի» յոգա-ստուդիայի առօրյան  սկսվում է ողնաշարի, մկանների ամրացմանը, ճկունությանը նպաստող դիրքերով ու ձգումներով՝ ասանաներով, շնչառական վարժանքներով։  Հայաստանում  հիմնական պահանջարկն ունի «հաթհա» յոգան, որի շնորհիվ ունենում են սլացիկ մարմին։ Մինչդեռ յոգան ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր և հոգևոր բաղադրիչներ։

«Սամադհի» ստուդիայի դասավանդման մեթոդն այս բոլորի համադրությունն է, որը կիրառելով՝ ինքնաբերաբար սկսում ես առողջանալ՝ ասում  է ստուդիայի հիմնադիրը։  Հայաստանում կա յոգայի վերաբերյալ տեղեկատվության պակաս։

Ավելի քան 10 000 տարվա պատմություն ունեցող այս ուսմունքին Սուվար Սուվարյանը տիրապետել է Հիմալայներում՝ Տիբեթում։ Ստուդիան նա անվանել է «Սամադհի», որը յոգայի 8-րդ աստիճանն է։ Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գերգիտակից վիճակ, գերպայծառացում։  Նա վստահ է՝ յոգայով զբաղվել կարող են բոլորը՝ սկսած 7 տարեկանից։ Դրա համար անհրաժեշտ է շատ քիչ բան՝ առողջ լինելու ցանկություն, քանի որ յոգ լինել՝ նախեւառաջ նշանակում է առողջ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։