Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Սասունիկ գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 10-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակած խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:35-ին: Այրվել է մոտ 80 հակ կուտակած անասնակեր։