Բացել լրահոսը Փակել լրահոսը
233699469_458328169050543_6972099166802031666_n
A A
Հասարակություն

Բենզասղոցով ապօրինի հատել են 2 ծառ

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ֆբ-յան էջը հայտնում է․
 
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ:
 
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Չարբախի 8-րդ փողոցից, ապօրինի ծառահատման կասկածանքով, բերման են ենթարկել 2 տղամարդու, ովքեր տվել են խոստովանական բացատրություն, որ մայիս ամսին նշված ծառերն իրենք են կտրել, և ներկայացրել են բենզասղոցը:
 
Պատճառված վնասի չափը պարզվում է։
Կատարվում է քննություն։