Բացել լրահոսը Փակել լրահոսը
102209
A A
Պաշտոնական

Հեղեղումներից վթարված կամուրջը հիմնանորոգում են

Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները՝ տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից եւ կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։

«Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը եւ ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալբետոնյա շերտը եւ ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, որից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարեւոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։

Համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կամրջի վթարից հետո առաջացած խնդրին արագ արձագանքելու եւ սեղմ ժամկետներում միջոցներ տրամադրելու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։