Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zaruhi Postanjyan
A A
Պաշտոնական

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան պայթեցնելու դեպքը

ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել կոչով, որով դատապարտել է փաստաբան Զարուհի Փոստանջյանին և նրա ընտանիքի անդամներին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը: Կոչը՝ ստորև․

 

Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: 

Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան: 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը: