Բացել լրահոսը Փակել լրահոսը
232643391_972007953375007_4013354614201181942_n
A A
Հասարակություն

Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով ամբաստանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը

«Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել  են հակագազ, որի ընթացքում Վաչագան Ներսիսյանը մահակով հարվածներ է հասցրել ՝ պատճառելով ֆիզիկական ցավ», - սա  հատված է մեղադրական եզրակացությունից, որն այսօր ընթերցեց մեղադրողը՝ հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով։

Ըստ գործի՝  13 տարի առաջ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը ցանկալի ցուցմունք կորզելու համար բռնություն էին գործադրել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։

 Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրված պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։

Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու շահերին։

   Ըստ մեղադրական եզրակացության՝  Արմեն Մարտիրոսյանը շուրջ երեք անգամ ուղեկցվել է Վաչագան Ներսիսյանի աշխատասենյակ։ Այստեղ վերջինս Նարեկ Սիմոնյանի եւ այլ ծառայողների հետ, խմբով,  դիտավորությամբ կատարել են բռնություն։

    Այսօրվա դատական նիստին  թե Վաչագան Ներսիսյանը, թե Նարեկ Սիմոնյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը ։ Նարեկ Սիմոնյանը հայտարարեց, թե նախաքննությունն ուղղորդված է եղել։ Ի դեպ, պաշտպանական կողմը դեմ է տեսանկարահանմանը։

   Այսօրվա դատական նիստում որոշվեց նաեւ  ապացույցների հետազոտման կարգը։ Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 10-ին, ցուցմունք կտա տուժողը՝ Արմեն Մարտիրոսյանը։