Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օգոստոսի 4-ի նիստում շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ խաղաղությանը՝ կարեւորելով եւ՛ արտաքին հարաբերություններում, եւ՛ ներքաղաքական կյանքում խաղաղության հաստատումն ու խաղաղ գոյակցությունը:

Այնուհետեւ տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Հակոբ Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր: Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը: