Խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՊլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Վարժանքի ղեկավարը Վյաչեսլավ Տերենտիևի խոսքով՝ մասնակիցների առջև դրվել է երեք տակտիկական առաջադրանք ՝ ականների պայթյունավտանգ խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնել և մարտի ժամանակ խոցված զրահամեքենայի տարհանում: Զինծառայողները հաղթահարել են հանձնարարված առաջադրանքները՝ ցույց տալով անձնակազմերի բարձր համերաշխությունը:
Վարժանքի ընթացքում լեռնային տեղանքում գտնվող ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են պայթուցիկ խոչընդոտով ավտոշարասյուները ծայրահեղ արագությամբ վարելու հմտությունները: