Բացել լրահոսը Փակել լրահոսը
քԵՐՈԲՅԱՆ
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Վահան Քերոբյանն ու «Մանթաշով» գործարարների միության անդամները քննարկեցին ներդրումային նախագծերը (տեսանյութ)

«Մանթաշով» գործարարների միության երկու ամիսը մեկ տեղի ունեցող քաղաքից դուրս հանդիպում-քննարկումներին  մասնակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար  Վահան Քերոբյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ կարևոր է՝ մեր երկրի բիզնես-ոլորտի խնդիրների և նոր առաջարկների մասին տեղեկանալ հենց առաջին ձեռքից՝ գործարարներից։ 

Պետության և գործարարների տարբեր միությունների համագործակցությունը Քերոբյանը կարևորեց, քանի որ, նրա խոսքով, մեր տնտեսության մեջ մանր, միջին և խոշոր բիզնեսները մեծ նշանակություն ունեն։ Նա նաև գործարարների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց նախարարության հետագա անելիքների մասին, հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց գործարարներին հետաքրքրող ու յուրաքանչյուր ոլորտին առնչվող հարցերին։ 

«Մանթաշով» գործարարների միությունում, որին անդամակցում է հարյուրից ավելի հայ խոշոր բիզնես, նույնպես կարևորում են պետության հետ համագործակցությունը, ներդրումները։ Միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշեց, որ իրենք հաճախ են տարբեր օրենսդրական նախագծեր առաջարկում, որոնք նոր բարեփոխումներ են բերում բիզնես-ոլորտ։ 

Ամենատարբեր ընկերություններ հավաքվում են մի հարկի տակ ու փոխանակվում նոր ծրագրերով, մտքերով ու նախագծերով։ Խնդիրների մասին նույնպես խոսում են և «Ա1+»-ին մի քանի ընկերության ղեկավարներ ներկայացրին կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով իրենց ոլորտում տիրող բարդ իրավիճակի և զարգացման նոր հնարավորությունների մասին։