Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ո՞վ չի ստում․ Այգեհովիտ vs Տավուշ՝ բանավեճ կանոններով (տեսանյութ)

   Եզրափակիչ փուլ հասած Այգեհովիտի եւ Տավուշի աշակերտները սպասում են ժյուրիի հայտարարությունը։    «Քննադատական մտածողություն և բանավեճի հմտություններ» թեմայով խաղաշրջանը  մոտենում է վերջնակետին։ Ի տարբերություն նախորդ խաղերի՝ այս անգամ աշակերտներին  նախօրոք չի տրվել հանձնարարությունը։    Թեման սադրիչ է,- ասում է  Հայաստանի  Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ու հրապարակում այն՝ «Սուտ ասելը միշտ սխալ է»։

45  րոպե ժամանակ ունեն աշակերտները  բանավեճին պատրաստվելու  համար։ Նրանց կարող են օգնել ուսուցիչները, եզրափակիչ չհասած թիմերի աշակերտները, ինչպես նաեւ ժյուրիի անդամները։  Թե նախապատրաստական փուլը, թե  բուն խաղը  անցնում են լարված մթնոլորտում։

Ստի  եւ ճշմարտության հստակ սահմանները  գտնելու   աշակերտների  ջանքերը ժյուրիի անդամներին էլ էր ոգեւորել։  Նրանք մեջբերումներ են անում խաղից, ներկայացնում՝ իրենք ինչ կասեին, եթե բանավեճին մասնակցելիս լինեին։

   Ժյուրին հեռանում է խորհրդակցական սենյակ։ Իսկ  «Սուտ ասելը միշտ սխալ է» թեմայով բանավեճի մասնակիցների համար ասես խաղը դեռ չի ավարտվել․  քննարկում են ՝  ուրիշ ինչ կարող էին ասել, որ իրենց խոսքն ավելի համոզիչ հնչեր։  Երկու  թիմերն էլ համոզված էին, որ սա  այն թեման էր, որի վերաբերյալ բանավեճերը  մշտապես են լինելու

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած  քննադատական մտածողություն և բանավեճի հմտություններ թեմաներով դասընթացի շնորհիվ աշակերտերը   նոր գիտելիքներ եւ հմտություններ է ձեռք բերել։ 

Բանավեճերի այս շարքը իրականացվում էր «Խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները և քննադատական մտածողության կարողությունները Տավուշի մարզի միջնակարգ դպրոցներում՝ բանավեճի միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:  Ծրագրին մասնակցում էին  Թեղուտ, Այգեհովիտ, Տավուշ, Կողբ համայնքների դպրոցականները։

Իսկ այս խաղում հաղթողներ եւ պարտվողներ չկային։

Մանրամասները՝  տեսանյութում