Բացել լրահոսը Փակել լրահոսը
225614362_844262022884101_398547160309898131_n
A A
Հասարակություն

211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքից ուղևորվեցին Շանհայի նավահանգիստ․ Մարության

Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երեւան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին»,-գրել է նա: