Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմեն շեկոյան
A A
Մշակույթ

Բանաստեղծ Արմեն Շեկոյանի թաղման հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել բանաստեղծ Արմեն Շեկոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: