Բացել լրահոսը Փակել լրահոսը
2f6660f77ecb0ede
A A
Պաշտոնական

Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով: