Բացել լրահոսը Փակել լրահոսը
224900061_2805898609658817_7888813116095576260_n
A A
Հասարակություն

ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից

Շրջակա միջավայրի նախարարությունը իրազեկում է․

Հարգելի՛ քաղաքացիներ, քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։