Կարտոֆիլի գինը կհասնի 500 դրամի
Անբարենպաստ եղանակների պատճառով Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը կրել է մոտ 3 մլրդ դրամի վնաս:
Անցած տարվա համեմատ այս տարի գյուղատնտեսական մթերքների համախառն բերքը անհամեմատ նվազել է:Միայն հացահատիկային մշակաբույսերի բերքը մոտ 10 հազար տոննայով պակաս է ստացվել անցած տարվանից: Այս մասին մարզխորհրդի նիստում ասել է Սյունիքի մազպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը։ Մարզը ունի նաեւ որակյալ սերմացուի պահանջարկ.
Մասնագետների կանխատեսմամբ, մարզում գյուղմթերքների թանկացում է ակնկալվում։ Քաջիկ Խաչատրյանը ամենայն լրջությամբ խորհուրդ տվեց ֆերմերներին կարտոֆիլը պահել ու վաճառել հունվարին։ «Եթե հիմա 1 կգ կարտոֆիլը վաճառվում է 230-250-ով, ապա հունվարին այն կարժենա 500 դրամ»,-համոզված է մարզի թիվ 1 գյուղատնտեսը։
Արմեն Դավթյան,
Կապանի «Սոսի» հեռուստատեսություն