Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lox (1)
A A
Սպորտ

Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը 100մ ազատ լողաոճում գրավեց 45-րդ տեղը

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից այսօր մրցասպարեզ ելավ միայն լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։ 100մ ազատ լողաոճում մեր մարզուհին ցույց տվեց 59․18 արդյունք և 52 մասնակիցների մեջ գրավեց 45-րդ տեղը։ Նա իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, քանի որ անցած տարի Եվրոպայի առաջնությունում այդ մրցատարածությունը հաղթահարել էր ուղիղ 59 վայրկյանում։

Առաջին 16 տեղերը գրաված լողորդուհիները մտել են կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կշարունակեն պայքարը մեդալների համար։ Առավել հաջող հանդես եկան Ավստրալիայի, Կանադայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, որոնք երկուական մասնակից կունենան կիսաեզրափակիչում։