A
A
Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման մրցույթ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ․
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, որից՝
- առաջին մրցանակ ՝ 8 մլն ՀՀ դրամ,
- երկրորդ մրցանակ՝ 5 մլն ՀՀ դրամ,
- երրորդ մրցանակ՝ 3 մլն ՀՀ դրամ:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ: