Բացել լրահոսը Փակել լրահոսը
06 (1)
A A
Հասարակություն

Զինվորական երդման արարողություն

Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։