Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին․ կա արգելափակված տուժած

Հուլիսի 24-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են ավտոամբարձիչը (վարորդ՝ Գ․ Հ․) և «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա­պօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։