Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Միգուցե կանխատեսումս չիրականանա, բայց աշնանը ավելի թեժ իրավիճակ կլինի»․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը  ոչ էֆեկտիվ է համարում տեղեկատվական մթնոլորտն առողջացնելու՝ իշխանությունների քայլերը։

Իրենք բազմիցս քննադատել են դրանք, քանի որ ոչ միայն չեն լուծում եղած խնդիրները, այլև վնասում են խոսքի ազատությանը։

Որպես օրինակ՝ նա բերեց Ալեն Սիմոնյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը, որով նախատեսվում է վիրավորանքի և զրպարտության դիմաց փոխհատուցումների վերին շեմը հնգապատկել։

Պարոն Մելիքյանն այստեղ ռիսկ է տեսնում դատարանների միջոցով ԶԼՄ-ների կամ լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու։ Առանց այդ էլ՝ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում 33 հայց է ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցից 23-ը երկրորդ եռամսյակում։ Ըստ Դատալեքս համակարգի ՝ վեց  հայց ներկայացրել է գործարար Խաչատուր Սուքիասյանը` դատարանի վճիռը հրապարակելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ապրիլի 15-ին  չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ։  Գերագույն դատարանն այն կլսի հոկտեմբերի 5-ին։

Ընտրություններից հետո, Աշոտ Մելիքյանի կարծիքով,  ատելության խոսքը և մեկ-մեկու վարկաբեկելու դեպքերը որոշ առումով պակասել են, սակայն չի կարծում, որ այս հանդարտ վիճակը կշարունակվի օգոստոսի 2-ից հետո, երբ խորհրդարանը սկսի իր աշխատանքները։

«Միգուցե կանխատեսումս չիրականանա, բայց աշնանը ավելի թեժ իրավիճակ կլինի»,-ասաց նա։

Մանրամասները՝  տեսանյութում