A
A
Իրականացնել պահեստազորի հավաքներ, անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ․Դ․ Սանասարյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը գրել է․
«Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.